Շարոյանների ընտանիքը Սիրիայի պատերազմի հետևանքով 2012 թվականին տեղափոխվում է Հայաստան ու իր բիզնես գործունեությունը սկսում զրոյից:
Այստեղ նրանք հիմնում են Digitex ՍՊԸ-ն՝ շարունակելով Սիրիայում իրենց ընտանիքի հիմնադրած հագուստի տպագրության և արտադրության ավանդույթները:
Ընտանիքը Սիրիայում ունենալով մոտ 45 տարվա գործունեություն՝ հագուստի արտադրության մեջ, փորձ արեց նույնը կրկնել Հայաստանում և հասավ հաջողության։
Գործարանը օր օրի զանրգանում և ընդլայնվում է։
Գործարանում աշխատում են ընդհանուր 26 մասնագետ, որից 6 տպարանում, 5 ձևարանում, և 15 կարի բաժնում։